Հայաստանի կառավարությունը դրժել է իր խոստումը, և Ադրբեջանի դեմ ոչ մի գործ չի ներկայացրել Միջազգային քրեական դատարան. Մարուքյան
Քաղաքական
10:53 29/11/2025
Հայաստան

Հայաստանի կառավարությունը դրժել է իր խոստումը, և Ադրբեջանի դեմ ոչ մի գործ չի ներկայացրել Միջազգային քրեական դատարան. Մարուքյան

«2022թ. հոկտեմբերի 2-ին  ադրբեջանական սոցցանցերում հայտնվեց մի ահասարսաուռ տեսանյութ, որտեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տռարածքում՝ մեր դիրքում գնդակահարում են մեր անզեն զինվորներին»,-հիշեցնում է ԱԺ նախկին պատգամավոր, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա մանրամասնում է, որ դրանից մեկ տարի անց՝ 2023-ի սեպտեմբերի 1-ին կառավարությունը որոշեց, որ Հայաստանը պետք է դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։

«Հայտարարեցին ու խոստացան, մենք պետք է դառնանք այս դատարանի անդամ, որպեսի Ադրբեջանի, Իլհամ Ալիևի կողմից իրականացրած ռազմական հանցագործությունները, այդ թվում մեր անզեն զինվորներին գնդակահարելու դեպքերը պետք է քննվեն այս դատարանում։ Գիտե՞ք՝ ինչ վիճակ է հիմա։ Հայաստանի կառավարությունից ոչ մի գործ ներկայացված չէ, քանի որ Հայաստանի կառավարությունը դրժել է իր խոստումը, այն նաև ուրանում է մեր զինվորների թափած արյունը ՀՀՀ ինքնիշխան տարածքի դիրքերում, որտեղ հիմա գտնվում են ադրբեջանական զինված ուժերը»,-ասում է Մարուքյանը։

Նրա խոսքով, եթե Հայաստանը դիմեր այս դատարան, ապա հնարավոր է, մենք այսօր Բաքվում գերիներ չունենայինք, Ադրբեջանը դուրս հանած լիներ իր ուժերը ՀՀ տարածքից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder