Fasttoken-ի սրընթաց գահավիժումը
Տնտեսություն
08:44 29/11/2025
Հայաստան

Fasttoken-ի սրընթաց գահավիժումը

Հայկական կրիպտոարժույթի՝ Fasttoken-ի սրընթաց գահավիժումը շարունակվում է։ Այն իր ստեղծման օրից նվազագույն արժեքի է հասել։ Վերջին 24 ժամում անկումը մոտ 42 տոկոս է կազմել։ Այս պահին արժեքը մոտ 0.82 դոլար է։ Վերջին 1 շաբաթվա ընթացքում անկումը կազմել է ավելի քան 52 տոկոս, վերջին մեկ ամսում՝ ավելի քան 56 տոկոս, վերջին 1 տարում՝ ավելի քան 74 տոկոս։



Ավելի վաղ Panprama.am-ին սեպտեմբերի վերջին Fasttoken-ից հայտնել էին, որ FTN կտրուկ ավելի քան 50%-ով արժեզրկումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս կրիպտոարժույթի մեծ խմբաքանակ ունեցողները զանգվածաբար սկսել են վաճառել այն։ Սա ճնշում է գործադրել FTN-ի գնի վրա։ 

Ավելի վաղ գրել էինք,  որ Վիվառոյի Վիգենի հիմնադրած հայկական կրիպտոարժույթը կտրուկ գնանկում է արձանագրել, ի տարբերություն մյուս կրիպտոարժույթների, որոնց գները կայուն են ու աճ ունեն։

FasTToken-ը SoftConstruct-ի պաշտոնական կրիպտոարժույթն է։  SoftConstruct-ը պատկանում է Վիգեն Բադալյանին, որը հանրության առավել հայտնի է Վիվառոյի Վիգեն անունով։  Նա նաև FasTToken-ի հիմնադիրն է և գործադիր տնօրենը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Fasttoken-ի սրընթաց գահավիժումը