ԱՀԿ. Անպտղությունը՝ «թերագնահատված» հանրային առողջապահության խնդիր
Աշխարհում
16:50 29/11/2025
Աշխարհ

ԱՀԿ. Անպտղությունը՝ «թերագնահատված» հանրային առողջապահության խնդիր

Անպտղությունը մնում է «թերագնահատված» հանրային առողջապահության խնդիր։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Եվրանյուզի հաղորդմամբ, աշխարհում մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդ մարդ իր կյանքի որևէ պահի անպտղություն է ունենում։ Այն համարվում է վերարտադրողական խանգարում, որը ազդում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց վրա և ախտորոշվում է այն դեպքում, երբ մեկ տարվա կանոնավոր, չպաշտպանված սեռական հարաբերություններից հետո՝ առանց հղիության։

Գործակալությունը նշել է, որ շատ երկրներում մարդիկ մեծ գումարներ են ծախսում սկրինինգների և բուժումների վրա, ինչը կարող է ֆինանսապես «աղետալի» լինել։

«Անպտղությունը մեր ժամանակների թերագնահատված հանրային առողջապահության մարտահրավերներից մեկն է և գլոբալ արդարության կարևորագույն խնդիր», - հայտարարության մեջ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Նոր ուղեցույցներում ասվում է, որ առողջապահության ոլորտի մասնագետները և բժիշկները կարող են օգնել կանխել անպտղությունը՝ մարդկանց իրազեկելով ռիսկի գործոնների մասին, ինչպիսիք են ծխելը կամ չբուժված սեռական ճանապարհով փոխանցվող վարակները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder