Ալավերդիում 75-ամյա տղամարդը փայտե ձողով հարվածել է հարևանին ու uպшնել
Իրավունք
14:49 29/11/2025
Հայաստան

Ալավերդիում 75-ամյա տղամարդը փայտե ձողով հարվածել է հարևանին ու uպшնել

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 12.20-ին, Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին քաղաքացին հաղորդում է ներկայացնել, որ իր հարևան՝ քաղաք Ալավերդու Ակներ թաղամասի բնակիչ 74-ամյա Լյովիկ Շ․-ն նախորդ օրվանից տուն չի վերադարձել։ 

ՆԳՆ ոստիկանությունից  հայտնում են, որ նույն օրը Ալավերդու համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Լյովիկ Շ․-ն այցելել է իր հարևան 75-ամյա տղամարդու տուն, որտեղ կենցաղային վեճի արդյունքում հարևանը փայտե ձողով հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է: 

75-ամյա տղամարդը խոստովանել է արարքը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող փայտե ձողը:

Նա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին։

Կազմված փաստաթղթերն փոխանցվել են Թումանյանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder