Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Դեռ երկար ճանապարհ կա անցնելու` մինչ որևէ թեկնածու կհայտնվի ՔՊ-ի վերջնական նախընտրական ցուցակում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունների ողջ էլիտան ևս առաջադրվել է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում: Կառավարության ու տարբեր գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև, կարկառուն ՔՊ-ականներն ու մի շարք այլ պաշտոնյաներ արդեն հայտեր են ներկայացրել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Այնուամենայնիվ, մեր աղբյուրների տեղեկություններով, դեռ երկար ճանապարհ կա անցնելու` մինչ որևէ թեկնածու կհայտնվի ՔՊ-ի վերջնական նախընտրական ցուցակում։ Նախնական ցուցակը կուսումնասիրի ՔՊ վարչությունը, ապա՝ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների օրինակով կուսակցությունում կանցկացվի փրայմերիզ, ինչից հետո միայն կհստակեցվի, թե ովքեր են արժանի տեղ գտնելու կուսակցության նախընտրական ցուցակում։ Առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու իշխանության ներկայացուցիչների համար, քանի որ արդեն մարտից կսկսվի փրայմերիզի փուլը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում