Ձմռան առաջին օրը երևանցիները կդիմավորեն անձրևային եղանակով
Հասարակություն
14:02 29/11/2025
Հայաստան

Ձմռան առաջին օրը երևանցիները կդիմավորեն անձրևային եղանակով

Երևանում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին սպասվում է, դեկտեմբերի 2-ի գիշերը հնարավոր է անձրև։

Մարզերում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 30-ի լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:

Դեկտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձմռան առաջին օրը երևանցիները կդիմավորեն անձրևային եղանակով