ՃՏՊ Կոշ-Թալին ավտոճանապարհին. Չորս տուժած հոսպիտալացվել է
Հասարակություն
11:29 29/11/2025
Հայաստան

ՃՏՊ Կոշ-Թալին ավտոճանապարհին. Չորս տուժած հոսպիտալացվել է

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 28-ին, ժամը 21։59-ին ահազանգ է ստացվել, որ Կոշ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին․ չորս տուժած  հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՃՏՊ Կոշ-Թալին ավտոճանապարհին. Չորս տուժած հոսպիտալացվել է