ԶՊՄԿ-ի պահեստային շինությունում բռնկված հրդեհը մարվել է
Հասարակություն
22:11 29/11/2025
Հայաստան

ԶՊՄԿ-ի պահեստային շինությունում բռնկված հրդեհը մարվել է

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահեստային շինությունում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 19։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական շինության տարածքում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել պահեստային շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 21։15-ին։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԶՊՄԿ-ի պահեստային շինությունում բռնկված հրդեհը մարվել է