Փաշինյանին պետք է ոչ թե բարեփոխված եկեղեցի, այլ հեղինակազրկված, պառակտված ու քանդված համակարգ. Թաթոյան
Քաղաքական
18:56 30/11/2025
Հայաստան

Փաշինյանին պետք է ոչ թե բարեփոխված եկեղեցի, այլ հեղինակազրկված, պառակտված ու քանդված համակարգ. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը կոնկրետ խնդիր է լուծում Մայր Աթոռի հետ կապված:

Նա Ադրբեջանին ցույց է տալիս իր հավատարմությունը` բացահայտ հասկացնելով` ինչ պետք է, կանի:

Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե բարեփոխված եկեղեցի, այլ հեղինակազրկված, պառակտված ու քանդված համակարգ, որը կենթարկվի իրեն, որ չլինի մարդկանց վստահություն եկեղեցու նկատմամբ, և չլինեն արժեքներ` առաքինություն, հավատ և այլն:

Բայց ինչու՞ է անում այս ամենը: Նա պետք է հասցնի կատարել ադրբեջանական պահանջները: Եվ դա անում էր մեր ազգային ինքնության ճգնաժամ առաջացնելու միջոցով:

Իսկ թե այդ ընթացքում կխախտվեն օրենքները, կարևոր չեն նրա համար:

Եկեղեցու դեմ հակաօրինական ու հակաբարոյական արշավը ղեկավարում է անձամբ Նիկոլ Փաշինյանը` Կառավարության ղեկավարի լիազորությունների բացահայտ չարաշահմամբ։

Մենք պետք է հստակ գիտակցենք, որ այս արշավի մեջ Կաթողիկոսը սոսկ հարմար առիթ է։ Իրականում պայքարը նրա դեմ չէ, այլ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ` դրանից բխող սոսկալի հետևանքներով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder