Գերմանիայի մի քանի քաղաքների իշխանությունները հրաժարվել են Նոր տարվա լուսավորությունից
Տնտեսություն
13:38 01/12/2025
Աշխարհ

Գերմանիայի մի քանի քաղաքների իշխանությունները հրաժարվել են Նոր տարվա լուսավորությունից

Գերմանիայի մի քանի քաղաքների իշխանությունները որոշել են մասամբ կամ ամբողջությամբ վերացնել Սուրբ Ծննդյան ավանդական փողոցային լուսավորությունը՝ գումար խնայելու նպատակով։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Bild թերթը։

Դրեզդենի  Քյոնիգսշտրասե փողոցում ամանորյա լուսավորություն չի լինի, 80 լորենիները չեն զարդարվի   գիրլանդիաներով, ինչպես արվում էին սովորաբար։ Շտուտգարտում տեղական իշխանությունները որոշել են չլուսավորել որոշ քանդակներ, որոնք սովորաբար լուսավորվում էին երեկոյան։

Ըստ «Zeit» թերթի՝ Գերմանիան գտնվում է ապաարդյունաբերականացման եզրին, ինչի մասին վկայում են աշխատաշուկայի վիճակագրությունը։ Ըստ աղբյուրի, Գերմանիայում բարձր վարձատրվող արդյունաբերական աշխատատեղերի թիվը արագորեն նվազում է։ 

Հիշեցնենք, որ  Երևանում տեղադրվելիք գլխավոր տոնածառի նոր ճյուղերի ու լուսավորության համար քաղաքային իշխանությունները կծախսեն մոտ 50 մլն դրամ (շուրջ 130 հազար դոլար)։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գերմանիայի մի քանի քաղաքների իշխանությունները հրաժարվել են Նոր տարվա լուսավորությունից