Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆորբսի ցուցակում կա ընդամենը երկու հայ միլիարդատեր, ովքեր ծնվել ու դպրոց են հաճախել Հայաստանում, նրանք երկուսն էլ կալանավորված են. Գ. Մելոյան
«Աշխարհահռչակ Ֆորբսի ցուցակում կա ընդամենը երկու հայ միլիարդատեր, ովքեր ծնվել ու դպրոց են հաճախել Հայաստանում՝ Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը։ Երրորդ նման օրինակը պարզապես չկա։ Մնացած բոլորը կամ չեն ծնվել Հայաստանում, կամ տեղափոխվել են շատ վաղ տարիքում՝ չանցնելով Հայաստանի կրթական համակարգը»,-նշել է Սահմանդրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը։
«Թե՛ Սամվել Կարապետյանը, թե՛ Ռուբեն Վարդանյանը այս պահին կալանավորված են բացառապես քաղաքական դրդապատճառներով. մեկը՝ Երևանում, մյուսը՝ Բաքվում։ Ունենալով այլընտրանք՝ խաղաղ ապրելու այլ երկրներում, նրանք այժմ ազատազրկված են՝ հանուն հայ ժողովրդի, հայոց պետականության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։
Շուտափույթ ազատություն մեր բոլոր քաղաքական բանտարկյալներին»։