Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 30-ին, ժամը 21։40-ին ահազանգ է ստացվել, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, բախվել են «Lada» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։