ՖԻՖԱ-ն ներկայացրել է Աշխարհի առաջնության եզրափակիչ վիճակահանության օրը, վայրը
Սպորտ
20:27 01/12/2025
Աշխարհ

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Աշխարհի առաջնության եզրափակիչ վիճակահանության օրը, վայրը

Որակավորման փուլի դրամատիկ հանդիպումներից հետո ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը սևեռված է 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ վիճակահանության վրա։ Արմսպորտի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ-ն ներկայացրել է սպասվող միջոցառման առանցքային մանրամասները, որոնք ներկայացնում ենք ստորև։

Ե՞րբ և որտե՞ղ

Ամսաթիվը՝ Վիճակահանությունը տեղի կունենա ուրբաթ՝ 2025 թ. դեկտեմբերի 5-ին։

Ժամը՝ Միջոցառման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:00-ին։

Վայրը՝ Վիճակահանությունը կհյուրընկալի Վաշինգտոնի Քենեդի կենտրոնը:

Մասնակից հավաքականները

Վիճակահանությանը կմասնակցեն արդեն իսկ ուղեգիր նվաճած 42 երկրները.

Հյուրընկալողներ՝ Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ

ՈՒԵՖԱ (Եվրոպա)՝ Ավստրիա, Բելգիա, Խորվաթիա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Շոտլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա։

CONMEBOL (Հարավային Ամերիկա)՝ Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Էկվադոր, Պարագվայ, Ուրուգվայ։

AFC (Ասիա)՝ Ավստրալիա, Իրան, Ճապոնիա, Հորդանան, Հարավային Կորեա, Կատար, Սաուդյան Արաբիա, Ուզբեկստան։

CAF (Աֆրիկա)՝ Ալժիր, Կաբո Վերդե, Կոտ դ’Իվուար, Եգիպտոս, Գանա, Մարոկկո, Սենեգալ, Հարավային Աֆրիկա, Թունիս։

Concacaf (Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա)՝ Կյուրասաո, Հայիթի, Պանամա։

OFC (Օվկիանիա)՝ Նոր Զելանդիա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder