Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վճարում ենք թանկ, երթևեկում՝ ոտքի վրա. քաղաքացիները՝ բարեփոխված տրանսպորտի մասին
Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին անընդհատ հայտարարում է քաղաքային տրանսպորտի բարեփոխումների մասին, դրան զուգահեռ բարձրացրել էուղևորափոխադրման արժեքը 100-ից դարձնելով 150 դրամ։ Որքանո՞վ է գոհացնում բարեփոխումների արդյունքը քաղաքացիներին։
Հարցի պատասխանը ստանալու համար Panorama.am-ը հարցում է անցկացրել Երևանի մի քանի փողոցներում։
Քաղաքացիները թեև նշում են, որ որոշակի փոփոխություններ նկատում են, այնուամենայնիվ, ծառայության ներկայիս որակը նրանց չի բավարարում։
«Պիկ ժամերին ուշ-ուշ են գալիս, լիքն են լինում, հաճախ դա վեճերի պատճառ է դառնում»,- նշեց քաղաքացիներից մեկը։
«Շաբաթ-կիրակի նորմալ չեն աշխատում։ Ի՞նչ է՝ շաբաթ-կիրակի մարդիկ դուրս չե՞ն գալիս։ Ճիշտ է աշխատանքային օր չէ, բայց մարդիկ դուրս են գալիս, այդ օրերին էլ պետք է տրանսպորտ լինի»,- դժգոհություն հայտնեց մեր զրուցակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։