Եթե հողի գոտու մոտարկված արժեքը կա, ինչու էք լիցենզավորված գնահատող կազմակերպությանը պատվիրում. Արման Ղազարյան
Տնտեսություն
15:56 02/12/2025
Հայաստան

Եթե հողի գոտու մոտարկված արժեքը կա, ինչու էք լիցենզավորված գնահատող կազմակերպությանը պատվիրում. Արման Ղազարյան

«Այն ժամանակ, երբ օրենսդիրը կադաստրային արժեքի փոփոխությունը փոխարինեց  տարածագոտիավորման շուկայական արժեքով, այս բոլոր գնահատող կազմակերպությունները շուկան ուսումնասիրելուց հետո տարածագոտիավորման մոտարկված արժեքեն սահմանել, որը պատիկներով ավելէ եղել գործող կադաստրային արժեքներից»,- Աժ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ ելույթ ունենալով Հողային օրենսգրքում  և «Գնահատման գործունեության մաիսն օերնքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ։

Նախագծով սահմանվում է, որ այսուհետև հողերը աջուրդի կդրվեն շուկայական արժեքով, իսկ վերջինս կսահմանեն գնահատող կազմակերպությունները որոնց լիցենցիան պետք է տա ՀՀ կադաստրի կոմիտեն։

 Ղազարյանը նշեց, որ հարակից հողերի համար էլ տարածագոտիավորման մոտարկված արժեք է սահմանվել։

«Եթե այդ արժեքը կա, ինչու էք լիցենզավորված գնահատող կազմակերպությանը պատվիրում, որպեսզի կարողանա այդ ապրանքի գինը որոշել, չէ-որ այդ գինն ի սկզբանե որոշված է եղել շուկան ուսումնասիրելուց հետո»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

 Նա նշեց,որ եթե գործադիրը գտնում է, որ տարածագոտիական մոտարկված արժեքն էլ է քիչ, ապա կարելի է դրա վրա օրենքով գործակից դնել, այլ ոչ թե չափագրող կամ  գնահատող կազմակերպությանը պատվիրակել, հետո գործադիրը փորձի ռիսկերը կանխարգելել։

Ըստ պատգամավորի, արդեն կա հստակ ցանկ տարածագոտիական մոտարկված արժեքների և այն գնահատելու համար նպատակահարմար չէ ստեղծել գնահատող կազմակերպություններ, որոնց լիցենզիան էլ տալու կադաստրի կոմիտեն։

Օրինագիծը ներկայացնող ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն էլ ասաց, թե խոսքը գնում է նույն գոտում տարբեր շուկայակական արժեքներ ունեցող հողերի մասին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder