Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփի վստահելի մարդիկ ժամանել են Պուտինի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների
Մոսկվայում Վիտկոֆը և Քուշները արդեն հանդիպել են Կրեմլի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևի հետ ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրանք ճաշել են մի ռեստորանում, որը պատերազմի առաջին տարում արժանացել է Michelin-ի աստղի։ Ամերիկացիները պետք է կես ժամից սկսեն բանակցությունները Պուտինի հետ։
CNN-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, նշում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները, դառնում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների գլխավոր դեմքը։
Քուշները, որը վերջին շաբաթներին մասնակցել է ԱՄՆ պատվիրակությանը ուկրաինացի պաշտոնյաների հետ երկու բարձր մակարդակի հանդիպումների, կրկին դարձել է վարչակազմի դիվանագիտական ջանքերի կարևորագույն դեմք։
CNN-ի և Wall Street Journal-ի տվյալներով՝ Քուշները և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը Մոսկվայում կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին։ Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:46-ին (Մոսկվայի ժամանակով) ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդի նախատեսված ինքնաթիռը վայրէջք կատարեց Մոսկվայում։
Ինչո՞ւ է Թրամփը օգտագործում Ուիթկոֆին և Քուշներին։
Պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը «երբեք չի ցանկացել իրեն հանձնել բյուրոկրատիային» և փոխարենը հույսը դրել է իր մտերիմ գործընկերների կամ «ոչ ավանդական» բանակցողների անձնական կապերի վրա, ինչպես նրանց անվանում են Պետդեպարտամենտում։ Ահա թե ինչու է Սպիտակ տան ղեկավարը վստահում իր փեսային, որը պաշտոնապես որևէ պաշտոն չի զբաղեցնում նախագահի վարչակազմում, մասնակցել բանակցություններին։
Տեսանյութն՝ այստեղ։