2026 թվականին գիտության ոլորտի ֆինանսավորումը նվազելու է գրեթե նույնքան չափով, որքան ավելանալու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի բյուջեն. Գիտնական
Կրթություն, գիտություն
17:50 02/12/2025
Հայաստան

2026 թվականին գիտության ոլորտի ֆինանսավորումը նվազելու է գրեթե նույնքան չափով, որքան ավելանալու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի բյուջեն. Գիտնական

«Տեսեք՝ ինչ հետաքրքիր բան է ստացվում. 2026 թվականին գիտության ոլորտի ֆինանսավորումը նվազելու է գրեթե նույնքան չափով, որքան ավելանալու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի բյուջեն։ Չեմ պնդում, որ դա նույն գումարն է, բայց ուզում եմ այս օրինակով ցույց տամ, թե ինչպես է դատարկ, անբովանդակ ձևը հաղթում բովանդակությանը, քանի որ նպատակը բովանդակություն ստեղծելը չէ, դա դժվար ու երկար պրոցես է»,-գրում է ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը։

Նա ընդգծում է.

«Կրճատվում են գիտական թեմատիկ ծրագրերը, որոնցից յուրաքանչյուրի համար ներկայացվում է հիմնավորում, ժամանակացույց, սպասվող արդյունքների ցանկ և այդ ամբողջ փաթեթն անցնում է գիտական փորձաքննություն (մի կողմ թողնենք փորձաքննության որակի հարցը)։ Մյուս կողմից ավելանում է մի նախագծի բյուջեն, որի համար մինչև այսօր չկա որևէ փաստարկված հիմնավորում և մասնագիտական փորձաքննություն։ Ուղղակի չկա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder