Հայաստանում եթե փող չունենայիր՝ մեռնելու էիր, փող ունենալու դեպքում էլ կարող է պատահի բուժվեիր. Հովիկ Աղազարյանը
Քաղաքական
13:17 02/12/2025
Հայաստան

Հայաստանում եթե փող չունենայիր՝ մեռնելու էիր, փող ունենալու դեպքում էլ կարող է պատահի բուժվեիր. Հովիկ Աղազարյանը

«Պնդում եմ, որ այն ակնկալիքները, որոնք ունի տիկին Ավանեսյանը, չեն արդարացվելու»,-հայտարարեց նախկին ՔՊ-ական պատգամավոր  Հովիկ Աղազարյանը՝ ելույթ ունենալով համապարփակ առողջապահական ապահովագրությանը վերաբերող օրինագծի փաթեթի քննարկման ժամանակ։

Աղազարյանը հայտնեց, որ ԱԺ պատգամավորները և մնացած բոլորը եկել են անցյալից, ոչ մեկն ապագայից չի եկել։

«Այն ժամանակ, երբ դուք ծնված չէիք, ես ապրում էի Սովետական Միությունում և այն ժամանակ առողջապահությունն անվճար էր, իսկ Հայաստանում այդպես չէ։

Հայաստանում եթե փող չունենայիր՝ մեռնելու էիր, փող ունենալու դեպքում էլ կարող է պատահի բուժվեիր կամ չբուժվեիր»,- ասաց Աղազարյանը։

 Նրա խոսքով առաղջապահական համակարգի ապահովագրության համակարգը պետք է ներդնենք մեր մենթալիտետի համաձայն։

«Մասնավոր խոսակցություններում, որ ասում ենք կառավարությունը լավ կառավարիչ չէ, Հայաստանի դեպում դա պետք է բազմապատկել 10 գործակցով և օրնկաները ունենք։ Հետևաբար, մենք պետք է ուրիշ մեխանիզմով գնայինք՝ զուգահեռաբար  պետական և մասնավոր համակարգով»,- ասաց նախկին ՔՊ-ականը և հավելեց.

 «Ես խիստ կասկածում եմ, որ որևէ երկիր գնացել է այն ճանապարհով, որով հիմա մենք ենք գնում՝ կենշաթոշակառուներին և անապահով խավին միանգամից ներգրավելով այդ համակարգի մեջ։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե հունվարի 3-ից հետո ինչ է տեղի ունենալու, ինչ հոսք է լինելու և դրա պատճառով մարտին այդ գումարները ավարտվելու են, իսկ խոսքը գնում է լրացուցիչ 200-300 մլրդ դրամի մասդին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder