Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սքանավորումն ավարտվեց. Փաշինյանը հրապարակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը
«Ստորև հրապարակվում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ»,- նշված է կառավարության կայքում։
Փաստաթղթերը հասանելի են հետևյալ հղումով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերում հարցազրույցից հետո Փաշինյանը գրել էր. «Բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։
Նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում»։