Խայտառակ իրավիճակ է, պետությունը «հերոս» հարկատուների փողերն ուղղում է ինչ-որ բիզնեսների. Արթուր Խաչատրյան
Տնտեսություն
11:11 02/12/2025
Հայաստան

Խայտառակ իրավիճակ է, պետությունը «հերոս» հարկատուների փողերն ուղղում է ինչ-որ բիզնեսների. Արթուր Խաչատրյան

«Եթե թվերը ճիշտ են, ապա մենք տեսնում ենք, որ խայտառակ իրավիճակ է, պետությունը հարկատուների փողերն ուղղում է ինչ-որ բիզնեսներին, որպեսզի այդ բիզնեսները էլեկտրոմոբիլներն առանց ավելացված արժեքի հարկ վճարելու մտցնեն Հայաստան, և այստեղից արտահանեն»,-ԱԺ հերթական նիստում ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նման կարծիք հայտնեց Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վրա հարկայաին արտոնություն սահմանելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։

«Ինչո՞ւ պետք է հերոս հարկատուները ֆինանսավորեն ինչ-որ բիզնես և ինչո՞ւ է պետությունը միջնորդ հանդիսանում»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 Նա առաջարկեց նախագիծն առաջին ընթերցումից երկրորդին անցնելուց հստակ արձանագրել, որ եթե ինչ-որ մեկը մեքենա է ներմուծել և ինքն էլ որոշակի ժամանակ անց արտահանում է, ապա պետք է ավելացված արժեքը հետ վերադարձնի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խայտառակ իրավիճակ է, պետությունը «հերոս» հարկատուների փողերն ուղղում է ինչ-որ բիզնեսների. Արթուր Խաչատրյան