Առողջապահության ապահովագրման նոր օրենքը քաղաքացիների մի շարք խմբերի համար առաջ է բերում նոր խնդիրներ, սահմանափակումներ. Արման Ղազարյան
Առողջություն
16:50 02/12/2025
Հայաստան

Առողջապահության ապահովագրման նոր օրենքը քաղաքացիների մի շարք խմբերի համար առաջ է բերում նոր խնդիրներ, սահմանափակումներ. Արման Ղազարյան

«Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման անորոշությունները փորձում են քողարկել։ Հեղափոխական բարեփոխումների անվան տակ իրականում առաջացնում են մի շարք խնդրներ բազմահազար մեր հայրենակիցների համար»,-ԱԺ հայտարարությունների ժամանակ ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

Նա նշեց, որ 65-և ավել տարիք ունեցող ՀՀ քաղաքացիներն այսօր էլ անվճար բուժօգնություն են ստանում,իսկ իշխանությունները նրանց ընդգրկելով պարտադիր բժշկական ապահովագրության համակարգ, հայտարարումեն, թե ընդլայնել են բժշկական անվճար օգնություն ստացողների շրջանակը։

Ղազարյանը արձանագրեց, որ 0-18 տարեկան քաղաքացիները նույնպես օգտվում են անվճար բժշկական ծառայությունից, իսկ Անահիտ Ավանեսյանն այն ներկայացնում է, որպես նոր ընդգրկվող խումբ։

Ըստ պատգամավորի՝ նախարարը հաշվի չի առել նախարարության ՊՈԱԿ-ի 100-ից ավել աշխատակիցների կրճատման փաստը։

«Մեր սիրելի արցախցիների մասին այս նոր օրենքում խոսք չկա։ Այս հանգամանքը, փաստորեն, քաղաքացիների մի շարք խմբերի համար առաջ է բերում նոր խնդիրներ, սահմանափակումներ, իսկ նոր ընդգրկվողների համար էլ լուծումներն առավել թվացյալ են քան իրականա»,-Արման ղազարյան»,

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Առողջապահության ապահովագրման նոր օրենքը քաղաքացիների մի շարք խմբերի համար առաջ է բերում նոր խնդիրներ, սահմանափակումներ. Արման Ղազարյան