Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱՄՆ ՀԱԵ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց եկեղեցում երեկ կայացած պատարագի ժամանակ, ըստ կարգի, հիշատակվել է Վեհափառ հայրապետի անունը։ Սա ուշագրավ է նրանով, որ թեմի առաջնորդ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը 10 ուխտադրուժ հոգևորականներից է, որոնք դուրս են եկել Վեհափառի դեմ։
Սա նշանակում է, որ որոշ հոգևորականներ կա՛մ պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքում, իսկ նրա աչքից հեռու ընդունում են Հայոց հովվապետի առաջնորդությունը և ըստ կարգի պատարագներ անում, կա՛մ իրենց ենթակայությամբ գործող եկեղեցիներն ու քահանաներն այլևս ըմբոստներին չեն ենթարկվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։