Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միրզոյանը ԵՄ հանձնակատարի հետ քննարկել է մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումների հարցեր
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը և երկուստեք ընդգծել դրանով նախատեսված բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը։
Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերն, ինչպես նաև առկա գործիքակազմի կիրառման միջոցով դրանց շրջանակի ընդլայնման հնարավորություններին։
Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը հանգամանալից անդրադարձ են կատարել փոխկապակցվածության, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումների, դրանով իսկ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Քննարկվել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը քննարկել են առաջիկա բարձրաստիճան միջոցառումների՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և ՀՀ-ԵՄ գագաթաժողովների անցկացման հարցեր։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային զարգացումների շուրջ։