Արցախի նախագահին երեկա ճեպազրույցից րոպեներ անց կանչել են ՔԿ
Քաղաքական
09:03 03/12/2025
Հայաստան

Արցախի նախագահին երեկա ճեպազրույցից րոպեներ անց կանչել են ՔԿ

Երեկ տեղի ունեցած դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հեռախոսազանգով հրավիրվել է քննչական կոմիտե։ Այս մասին հայտնում է Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Ըստ նրա՝ Արցախի նախագահը ՔԿ է կանչվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։ Հարցաքննությունը տեղի է ունենալու այսօր։

Հիշեցնենք, որ պատասխանելով Արցախի թեմի առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, երեկ Շահրամանյանը մասնավորապես ասել է.

«Հաջորդ օրը ես հանդիպել եմ Արցախի թեմի առաջնորդի հետ։ Ես ստացել եմ իր հիմնավորումները, ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում։ Արդյոք այդ հանդիպումը համաձայնեցվա՞ծ էր իրենց ղեկավարի՝ Վեհափառի հետ, և ստացել եմ բացասական պատասխան։ Ըստ այդմ, ես եզրակացություններ արել եմ»։

Արցախի նախագահը նաև նշել է՝ բոլորին հայտնի է Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը Արցախի վերաբերյալ, մի քանի անգամ ինքը Կաթողիկոսին հանդիպելու ու այդ դիրքորոշման համար նրան շնորհակալություն հայտնելու հնարավորություն է ունեցել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախի նախագահին երեկա ճեպազրույցից րոպեներ անց կանչել են ՔԿ