Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իսկ դուք գիտե՞ք, որ «Մեր ձևով» շարժման մեկնարկը տրվել է հակաիրավական ու քաղաքական պրոցեսի արդյունքում. Գոհար Մելոյան
«Գործադիրի ղեկավարի և ՀԾԿՀ նախագահի հայտարարություններն ավելի մանիպուլյատիվ են ու քաղաքական բնույթ ունեն, քան մեր ներկայացված առաջարկը»,- «Մեր ձևով» շարժման հավիրած ասուլիսում ասաց, սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման պատճառների մասին իշխանությունների հայտարարությանը։
Նրա խոսքով՝ երկուսն էլ որևէ հաշվարկ չեն ներկայացնում, թե ինչու է հոսանքի սակագնի իջեցման պահանջը մանիպուլյացիա։
Մելոյանը հիշեցրեց, որ այդ գործընթացը մեկնարկել էր մինչև Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը։
«Իսկ դուք գիտե՞ք, որ «Մեր ձևով» շարժման մեկնարկը տրվել է հակաիրավական ու քաղաքական պրոցեսների արդյունքում, քանի որ իրավական գործընթացը բացակայում էր։ Դիմացը ձմեռ է, եթե հոսանքի սակագինն իջեցվում է, ապա ամենանպատակահարմար ժամանակաշրջանը սա է»,- ասաց Մելոյանը։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի դեմ սկսված քաղաքական հալածանքներին՝ Գոհրա Մելոյանն ասաց.
«Ինչ տեղի ունեցավ։ Սամվել Կարապետյանն ապօրինաբար ազատազրկվեց, գործադիրի ղեկավարը նույն օրը ապօրինի հրահանգներ էր տալիս, ֆեյսբուքյան գրառումներ էր կատարում։ Հետո ԱԺ բարձր ամբիոնից հայտարարվեց, որ մեկնարկում են ՀԷՑ-ի «ազգայնացման» գործընթաց։ Բացի այն, որ Սամվել Կարապետյանի անձնական անձեռնմխելիության իրավունքն է խախտվում, ապօրինի անազատության մեջ է հայտնվում, նաև մեր երկրում թիրախավորվում է սեփականության իրավունքը»։
Բանախոսը հակաիրավական է համարեց նաև Փաշինյանի և Ռոմանոս Պետրոսյանի հանդիպման ժամանակ հնչեցված «փողերի լվացում» որակավորումը։
«Երբ Սամվել Կարապետյանն ազատազրկվում էր, կալանքի միջնորդությունը քննվում էր, ես այս ամենը դատարանի դիմաց կանխատեսել էի, քանի որ մեր երկրում քաղաքական հետապնդումները դարձել են կանխատեսելի»,-ասաց Մելոյանը։