Մերձավանում մեքենա է այրվել
Հասարակություն
13:10 03/12/2025
Հայաստան

Մերձավանում մեքենա է այրվել

Դեկտեմբերի 3-ին, ժամը 08։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։35-ին, մարվել՝ 08:54-ին։ Այրվել է «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։

ԼՈւսանկարը՝ արխիվից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder