«Հրապարակ». Եթե «սեկտեմբեր» ասող Նարեկ Գրիգորյանը, Մարտի 1-ի զոհի քույրը` Անուշ Քլոյանը, կարող են պատգամավոր լինել,
Օրվա մամուլ
08:47 03/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Եթե «սեկտեմբեր» ասող Նարեկ Գրիգորյանը, Մարտի 1-ի զոհի քույրը` Անուշ Քլոյանը, կարող են պատգամավոր լինել,

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում կատակում են՝ ով գրել գիտի, պատգամավորի թեկնածուի դիմում է գրել. 380 մարդ է առաջադրվել, 40-ը՝ անկուսակցական։ Մեծ մասը շարքային կուսակցականներ են` մարզերից, պատգամավորների օգնականներ, փորձագետներ։ Եթե ինքնավնասումով բանակից ազատված, «սեկտեմբեր» ասող Նարեկ Գրիգորյանը, Մարտի 1-ի զոհի քույրը` Անուշ Քլոյանը, կարող են պատգամավոր լինել, ով ասես` կարող է։ Ի դեպ, առաջադրվել է անգամ Քլոյանի օգնականը, ինչից անգամ ՔՊ-ականներն են տարակուսած։

Դեկտեմբերի 1-ից սկսվել է գրանցման փուլը, քննելու են կենսագրությունները, ստուգելու են՝ որևէ քրեական գործով անցնո՞ւմ է թեկնածուն: Բայց ՔՊ վերնախավը դժվար կացության մեջ է. մի կողմից ցուցակն անծայրածիր չէ՝ նախորդում 157 անուն էր, մյուս կողմից` ամեն մեկը փող է բերելու կուսակցությանը. ՔՊ անդամները` 500 հազար, անկուսակցականները` 1,5 միլիոն դրամ։ Նաև պետք է հիմնավորեն, թե ինչու չեն գրանցում։ 380 հոգուց ՔՊ բյուջե մուտք կլինի 230 մլն դրամ՝ 600 հազար դոլար։ Հայտ է ներկայացրել նաև Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը՝ շրջիկ պատարագների ակտիվ մասնակիցը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder