Մամիկոնյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Հասարակություն
16:41 03/12/2025
Հայաստան

Մամիկոնյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 3-ին, ժամը 14։10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մամիկոնյան փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան սենյակներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։36-ին, մարվել՝ 14։53-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder