Վերանայված բյուջեով նվազել են եկամուտները և ծախսերը, բայց ավելացել են Վարչապետի աշխատակազմին հատկացվող գումարները
Տնտեսություն
10:55 03/12/2025
Հայաստան

Վերանայված բյուջեով նվազել են եկամուտները և ծախսերը, բայց ավելացել են Վարչապետի աշխատակազմին հատկացվող գումարները

«Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը բյուջեի նախնական նախագծի 53.5%-ի համեմատ, նվազել է 0.6 տոկոսային կետով ՝ կազմելով 52.9 %»-Աժ-ում ներկայացնելով 2026 թ բյուջեի փոփոխված տարբերակը՝ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ վերանայված բյուջեվ 0.2 մլրդ դրամով նվազեցրել են պետական բյուջեի եկամուտները, ինչպես նաև նվազել են պաշտոնական դրամաշնորհները։

0.9 մլրդ րամով նվազել են բյուջեի ծախսերը, որը, ըստ Հովհաննիսյանի, պայմանավորված է փոխարժեքի վերագնահատմամբ։

 «Էկոնոմիկայի նախարարության գծով բյուջեից հատկացումներն ավելացել են 38.5 մլն դրամով, Արդարադատության նախարարության գծով՝ 1 մլրդ 247 մլն դրամ, Վարչապետի աշխատակազմի մասով ավելացել են 157.3 մլն դրամով»,- ասաց վահե հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ բարձրացել են նաև ԲԴԽ-ին հատկացվող գումարները, նաև ՇՄՆ-ի համար հատկացվող գումարը։

նա նաև նշեց, որ Ֆինանսների նախարարության բյուջեն 3.3 մլրդ րամով  նվազել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերանայված բյուջեով նվազել են եկամուտները և ծախսերը, բայց ավելացել են Վարչապետի աշխատակազմին հատկացվող գումարները