Մասնագետներն ահազանգում են ֆիլերների նոր վտանգների մասին
Առողջություն
15:33 03/12/2025
Աշխարհ

Մասնագետներն ահազանգում են ֆիլերների նոր վտանգների մասին

Կոսմետիկ նշանակության ֆիլերների ներարկումները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։ Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով անցկացված ուսումնասիրության արդյունքները։

Մասնագետներն ընդգծում են, որ մարդիկ, որոնք դեմքի այս կամ այն հատվածը ֆիլերի միջոցով լցնելու որոշում են կայացնում, պետք է տեղեկացված լինեն հնարավոր հետևանքների մասին։ Իսկ ռիսկերը վտանգավոր են, դրանք կարող են լինել մաշկի վնասումից մինչև ընդհուպ կուրություն ու դեմքի դեֆորմացիա։

Հետազոտողները ուլտրաձայնային հետազոտության միջոցով ուսումնասիրել են լցանյութերի ներարկման 100 դեպք, որոնք սխալ են ընթացել։ Դրանք հիմնականում առաջացել են  արյունատար անոթները վնասելու հետևանքով։

Այս լցանյութերը սովորաբար օգտագործվում են կնճիռները վերացնելու,  և մաշկը հարթեցնելու, երիտասարդացնելու համար։ Երբեմն դրանք օգտագործվում են քթի կամ շրթունքների ուրվագծման կամ ձևավորման համար։

Դոկտոր Սիգրիստի խոսքով՝ քթի շուրջը գտնվող հատվածները հատկապես ռիսկային ներարկման վայրեր են, քանի որ քթի արյան անոթները կապված են գլխի շատ կարևոր մասերի հետ։ Այս անոթների վնասումը կարող է լուրջ բարդություններ առաջացնել, այդ թվում՝ մաշկի վնասվածք, կուրություն և կաթված։

Բրազիլիայի Սան Պաուլոյի համալսարանի դոկտոր Սիգրիստի թիմը 2022 թվականի մայիսից մինչև 2025 թվականի ապրիլն ուսումնասիրել է լցանյութի հետ կապված անոթային բարդությունները 100 հիվանդների մոտ չորս ռենտգենաբանական կենտրոններում (երկուսը Բրազիլիայում, մեկը Կոլումբիայում և մեկը Չիլիում), Նիդեռլանդների մեկ մաշկաբանական կենտրոնում և ԱՄՆ-ի մեկ պլաստիկ վիրաբուժության կենտրոնում՝ 2022 թվականի մայիսից մինչև 2025 թվականի ապրիլը։ Դեպքերի գրեթե կեսի դեպքում ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել արյան հոսքի բացակայություն դեմքի մակերեսային զարկերակները խորանիստ զարկերակներին միացնող փոքր արյան անոթներում։ Եվ դեպքերի մեկ երրորդում արյան հոսքը բացակայել է արյան խոշոր անոթներում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մասնագետներն ահազանգում են ֆիլերների նոր վտանգների մասին