Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ ԱԺ ՔՊ-ական խմբակցությունը կրկին քվորում չապահովեց և նիստն ընդհատվեց
Քաղաքական
10:27 03/12/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ ԱԺ ՔՊ-ական խմբակցությունը կրկին քվորում չապահովեց և նիստն ընդհատվեց

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 3–ին չկարողացավ նիստն սկսել, քանի որ  գրանցվել էր ընդամենը 50 պատգամավոր։ ԱԺ խոսան Ալեն ՍԻմոնյանը հորդորեց կրկին քվեարկել, բայց ընդամենը մեկ պատգամավոր ավելացավ՝ հասնելով 51-ի։  

Երկրորդ գրանցումից հետո նիստերի դահլիճ մտավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, ինչին Սիմոնյանն արձագանքեց։

«Եկեք, պարոն Մինասյան, մի ամբողջ Ազգային ժողով ձեզ է սպասում։ Կարոտել ենք, պարոն Մինասյան»։

Սիմոնյանն առաջարկեց երրորդ անգամ գրանցվել, սակայն կրկին չապահովվեց քվորումը՝ 54 պատգամավորը և նա ստիպված 20 րոպեով ընդմիջում հայտարարեց։

Նշենք, որ նիստերի դահլիճում էր Նիկոլ Փաշինյանը և սա արդեն երկրորդ դեպքն է, որ իր ներկայությամբ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները չեն կարողանում քվորում ապահովել

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ ԱԺ ՔՊ-ական խմբակցությունը կրկին քվորում չապահովեց և նիստն ընդհատվեց