Փաշինյանն աղքատներին հորդորեց վերադառնալ կրթությանը, եթե դրանից հետո բարեկեցիկ չդարձան՝ կրկին կրթվեն
Քաղաքական
12:20 03/12/2025
Հայաստան

Փաշինյանն աղքատներին հորդորեց վերադառնալ կրթությանը, եթե դրանից հետո բարեկեցիկ չդարձան՝ կրկին կրթվեն

«Այո, Հայաստանում կա աղքատության պրոբլեմ, բայց ժամանակն է, որ մենք  առերեսվենք և արձանագրենք աղքատության պատճառները»,-2026 թվականի պետական բյուջեի փոփոխված տարբերակի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

 Նա հայտարարեց, որ ՀՀ-ում աղքատության պատճառն այլևս այն չէ, որ աշխատատեղ չկա, քանի որ, ըստ Փաշինյանի, տասնյակ հազարավոր մարդիկ չէին գա Հայաստանում աշխատեին և այլ երկրներում իրենց ընտանիքները պահեին»։

«Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ պատճառով՝  աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառով»,- ասաց Փաշինյանը և նշեց, որ պատասխանատու և սուր հայտարարություն է անում, բայց կրկնում է. «Հայաստանում աղքատություն կա միայն  աղքատ չլինելու հմտությունների բացակայության կամ սակավ լինելու պատճառով՝ այն մարդկանց շրջանում, ովքեր աղքատության մեջ են գտնվում»։

 Նա նշեց, որ իրենց ռազմավարության մեջ ամրագրել են, որ աղքատության հաղթահարման ձևն աշխատանքն է։

 «Շատ մարդիկ աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, ինչու նույն պատճառով, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով։ Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե աշխատանքն արդյուքն չի տալիս՝ կարճ ասած՝ եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի կարողանում ապահովել, ապա պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եթե դրանից հետո էլ իր աշխատանքը բարեկեցությունը չի ապահովվում՝ էլի է պետք վերադառնալ կրթությանը և աշխատանքային հմտությանը»,-ասաց Փաշինյանը։

Նա պնդեց որ թոշակառուների թոշակները բարձրացրել է հետվճարային և առողջապահական ապահովագրման համակարգով և նախատեսում են նրանց շրջանում խթանել մանր ու միջին ձեռներեցությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանն աղքատներին հորդորեց վերադառնալ կրթությանը, եթե դրանից հետո բարեկեցիկ չդարձան՝ կրկին կրթվեն