Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գնացեք Սյունիք ու հարցրեք՝ ով էր Նարեկ Բաբայանը մինչև 2018-ին, և ինչպիսի հաջողություններ ունի ԶՊՄԿ-ում պաշտոն ստանալուց հետո. Աննա Գրիգորյան
«Այն մարդիկ, ովքեր 2018 թվականին եկան իշխանության այն հայտարարությամբ, որ պայքարելու են կոռուպցիայի, հովանավորչության դեմ, հիմա ամեն քայլափոխի կարող ես առերեսվել մի իրականության, որտեղ տեղի է ունենում կոռուպցիա, հովանավորչություն, գումարների մսխում»,- Ազգայն ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա մի քանի օրինակներ բերեց՝ փաստերով ներկայացնելով կոռուպցիայի, փողերի վատնման, հովանավորչության դեպքեր։
Ա.Գրիգորյանը նշեց, որ ստեղծվում է Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որին տարեկան տրամադրվելու է մոտ 500 միլիոն դրամ։
«500 միլիոն դրամ տրամադրվելու է մի կենտրոնի, որը պետք է իրականցնի որոշակի գործառույթներ՝ քաղաքային ճանապարհային ենթակառուցվածքների արդյունավետ շահագործման, զարգացման պլանավորում, երթևեկության հոսքերի ուսումնասիրություն, վերլուծություն։ Այսօրվա քաղաքապետրանի կառուցվածքի մեջ արդեն գոյություն ունեն նման ստորաբաժանումներ, որոնք նման գործառույթներ իրականացնում են, նաև ՆԳՆ կան համապատասխան ստորաբաժանումներ։
Այս մարդիկ ստանալու են 1 միլիոն 700 հազար դրամ, 1 միլիոն 800 հազար դրամ աշխատավարձ։
Հիմա իմ մտքով անցավ ԱՆԻՖ-ը։ Մարդիկ տասնյակ հազար դոլարներով աշխատավարձ էին ստանում, ստանում էին գործողումների գումար, պարգևավճարներ, վերջը տեսանք տապալում»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Նա նշեց, որ վերջերս մարզահամերգային համալիրում Նիկոլ Փաշինյանը հավաքել էր ամբողջ պետական համակարգը՝ հայտարարելու, որ Սահմանադրությունը պետք է փոխվի։
«Այդ հանդիպումը մեր քաղաքացիների վրա արժեցել է 42 միլիոն դրամ։ Մեր հերոս հարկատուներն այդ գումարները վճարել են, որ Փաշինյանը մի ամբողջ պետական համակարգ հավաքի ու ասի, որ պետք է փոխենք մեր Սահմանադրությունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ա. Գրիգորյանը նաև նշեց, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կառավարման խորհրդի անդամ նշանակվելուց հետո իր համաքաղաքացի Նարեկ Բաբայանի մասին լեգենդներ են պտտվում Սյունիքի մարզում։
«Մի հատ գնացեք, հարցրեց Նարեկ Բաբայանի մասին մինչև 2018 թվականը, և հիմա՝ ինչպիսի հաջողություններ ունի։
Յուրաքանչյուր կապանցի, քաջարանցի ձեզ կբացահայտի, թե ինչպիս հաջողությունների է հասել»,- ասաց նա։