Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի. Փաստաբանի պարզաբանումը
«Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի»,-այս մասին հայտարարեց Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։
«Խնդրում եմ այս պահին մի զանգահարեք ինձ, ձերբակալման գործողության եմ: Ավելի ուշ կպարզաբանեմ»,-նշել է նա։
Նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, իշխանությունների քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշումների հետ կապված մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ԱԱԾ տարբեր պաշտոնյաների հետ։ Նա մասնավորապես ասել էր.
«Ինձ ԱԱԾ չեն կանչել։ Ծանուցագրեր չեն եղել, պարզապես եղել են հրավերներ հանդիպումների, և մենք հանդիպել ենք։ Հանդիպումների ընթացքում իրենք իրենց դիրքորոշումներն են արտահայտել։ Ակնարկներ եղել են որոշակի գործողություններ իրականացնելու»։
«Երկրի այսօրվա ղեկավարը ցանկություն ունի ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք կսպասարկեն իր հետաքրքրություններն ու շահերը հոգևոր ոլորտում, որևէ կերպ չեն հակադրվի նրա քաղաքականությանը։ Հնարավոր չէ համաձայնել այն քաղաքականությանը, որն այսօր իրականացվում է, որը բազմաթիվ ռիսկեր ու վտանգներ է պարունակում։ Այդ մասին մենք արտահայտվել ենք։ Հնարավոր չէ համաձայնվել մի քաղաքական խմբակի մոտեցումների հետ, որը հետևողականորեն կոչ է անում, քարոզում է պատմական հիշողությունից հրաժարում»։
Մայր Աթոռի դիվանապետը նաև հայատարարել էր, եթե ինքը զմայլված լիներ Նիկոլ Փաշինյանով, ապա որևէ թթու խոսքի չէր արժանանա։
Իշխանական ԶԼՄ-ները գրում են, որ Արշակ սրբազանի ձերբակալությունը կապ ունի թմրանյութերի հետ։