Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գույքն ապօրինի տնօրինման հիմքով ուսումնասիրության կենտրոնում է «Ժուռնալիստների միությունը». Գլխավոր դատախազ
«Մենք շարունակում ենք ուսումնասիրությունները նաև ՀԿ-ների հետ կապված, որոնք ապօրինի տնօրինում են պետության սեփականությունը հանդիսացող գույքը, դրանք տարբեր տեսակի միություններն են։ Այս պահին ուսումնասիրության կնտրոնում են գտնվում «Ժուռնալիսների միությունը», «Նկարիչների միությունը», «Գրողների միությունը» և մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր»,- կառավարության նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ԴՈՍԱՖ միությանը պատկանող 11 գույքերը պետությանը հետ վերադարձնելու նախագծի քննարկման շրջանակներում։
Նրա խոսքով՝ ԴՈՍԱՖ-ի դեպքում կառավարող խորհուրդն է որոշել, որ իրենց գույքը նվիրաբերվել է ապօրինի և հիմա հակառակ գործողությունն է կատարվում։
«Սա, իհարկե, որոշակի նյարդ է առաջացնում, որովհետև տպավորություն է, թե մենք փորձում ենք խանգարել այս միությունների աշխատանքին, բայց իրականում մենք աշխատանքի մասով որևէ միջամտություն և խնդիրներ չենք ստեղծում, ընդամենը թույլ չենք տալիս, որպեսզի այս օտարումների շղթան շարունակվի»-ասաց Վարդապետյանը։
Նա հայտնեց, որ կատարված ուսումնասիրությունների շրջանակում իր հիշատակած միություններում դեռ չեն հասցրել մեծ քանակի գույքեր օտարել։
«Ավելի վատ վիճակում է «Նկարիչների միությունը», մնացածների մասով, էլ կարծես թե շատ չենք ուշացել։ Այստեղ մենք խզում ենք հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղղակի՝ այլ այդ անձանց հետ փոխկապակցված անձանց, և երբ նրանք ձեռք են բերում այն, հետագայում մի քանի տասնյակ անգամ թանկ օտարվում են երրորդ անձանց»,- ասաց Վարդապետյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե կատարում են իրենց խոստումը ապօրինի օտարված գույքը վերադարձնելով պետությանը։
Մեր կողմից էլ հիշեցնենք, որ քննարկվող նախագծով պետությանն են վերադարձվում 30 տարի առաջ ԴՈՍԱՖ-ին օտարված տարածքները, որտեղ իրականացվում է մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակություն։