Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ-ն մինչև փետրվար ուզում է զավթել Գյումրիում իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տևական ընդմիջումից հետո երեկ Գյումրու ավագանին նիստ արեց՝ ապահովելով ավագանու բնականոն ընթացքը: Կալանավորված Վարդան Ղուկասյանի ցուցակից մանդատ ստացավ փոխքաղաքապետի գործավար Սիրանուշ Մելիքյանը:
Ղուկասյանի կալանավորումից հետո իշխանությունը հետևողականորեն աշխատում էր ցուցակի հաջորդ թեկնածուների վրա, որ թափուր մանդատները չվերցնեն, ճգնաժամ առաջանա, և իշխանությունը զավթելու հնարավորություն ստանան։ Ցուցակում ընդգրկված գործարար եղբայրներին կալանավորեցին, մյուսների վրա էին աշխատում, սակայն Սիրանուշ Մելիքյանը չի հանձնվել։ Տեղեկություններ կան, որ ՔՊ-ն մինչև փետրվար ուզում է զավթել Գյումրիում իշխանությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։