Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունը 3.6 մլրդ դրամ հատկացրեց պետական ծառայողներին առաջին կիսամյակին հավելավճարներ հատկացնելու համար
«Ծրագրի հիմնական սկզբունքը բարձր կատարողականի համար աշխատակիցների նյութական խրախուսումն է՝ որպես համակարգի արտադրողականության աճը երաշխավորող գործոն»,-կառավարության նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով գնահատման պիլոտային կարգով ծրագրի շրջանակներում հավելավճար տալը։
Նրա խոսքով պիլոտային ծրագրի համաձայն, 2025 թվականի առաջին կիսամյակի գնահատման հիմքով պետական մարմիններին խրախուսական ֆոնդ է հատկացում և առաջարկվում է յուրաքանչյուր պետական մարմնի համար ֆոնդը հաշվարկել՝ հիմք ընդունելով պաշտոնների խմբերի դրույքաչափերի նկատմամբ որոշմամբ սահմանվող ինդեքսավորման գործակիցները,որոնք տարբերակված են՝ հաշվի առնելով պաշտոնային խմբերի պատասխանատվության աստիճանը;
«Կարևոր է պարզաբանել, որ ինդեքսավորման գործակիցները պետք է սահմանվեն յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար և այս դեպքում կիրառվելու են 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հատկացումների չափը որոշելու նպատակով։ Համապատասխանաբար պիլոտային ծրագրի հաջորդ ժամանակահատվածների համար պիլոտային ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի ավարտը։ Դրանք կսահմանվեն նոր որոշումներով», -ասել է փոխվարչապետը՝ հավելելով
«Պիլոտային ծրագրի կիրառության տրամաբանությունը պահանջում է, որ առաջիկայում հնարավորինս ընդլայնվի այն մարմինների կազմը, որոնք ուղղակիորեն կկիրառեն գնահատման գործիքակազմը՝ նպատակ ունենալով այն դարձնել աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող ուղղակի գործոն։ Որոշմամբ պետական մարմիններին հատկացվող բյուջետային միջոցների հանրագումարը կազմում է մոտ 3.6 մլրդ դրամ»,- ասել է փոխվարչապետը:
Նիկոլ Փաշինյանն էլ առիթն օգտագործեց անդրադառնալու տնտեսական ցուցանիշներին.. «Ավարտին է մոտենում 2025 թվականի բյուջետային տարին, և ես ուզում եմ արձանագրել, որ 25 օր է մնացել բյուջետային տարվա ավարտին, և մեր գործիքներով, կանխատեսումներով տեսնում ենք, որ բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 700 մլրդ դրամ։ Սա կլորացված թիվ է. պլյուս-մինուսներ կարող են լինել։ Այս տարվա բյուջեի հարկային եկամուտները, այս տարվա բյուջեի ավելացած հատվածը, համեմատած 2017 թվականի հետ, ավելի է քան 2017 թվականի ամբողջ պետական բյուջեն։ Այս հաշվարկը նշանակում է, որ 2017-ին փաստացի հարկային եկամուտները եղել են 1 տրիլիոն 158 մլրդ դրամ, այս տարվա միայն ավելացած մասը լինելու է 1 տրիլիոն 542 մլրդ դրամ, ավելացած հատվածը՝ պայմանական ավելացված հատվածը, 384 մլրդ դրամով ավելի է, քան 2017-ի ամբողջ պետական բյուջեն, եկամտային մասը... 2025թ. 2017 թվականի համեմատ պետական բոլոր մարմինները 4 անգամ ավելի են աշխատում: Այսինքն՝ կրկնակի ավելացել է ջանքը հավաքագրելու և ծախսելու ուղղությամբ: Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը կատարել են տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելու իրենց խոստումը: Սա նշանակում է, որ պետական մարմինները լավ են աշխատել։ Սա չի նշանակում, որ մեր աշխատանքը անթերի է, ընդհակառակը, մեր աշխատանքի մեջ կան բազմաթիվ թերություններ: Բայց երբ մենք այդ թերությունների հետևից գնում ենք, տեսնում ենք, որ այդ թերությունների մի զգալի մասը կախված է, այդ թվում այն իրավիճակի հետ, երբ մենք ներդրումներ չենք անում կառավարման որակի բարելավման, պետական մարմիններում աշխատանքը առավել գրավիչ դարձնելու և աշխատանքի լրացուցիչ խթաններ և սոցիալական որոշակի երաշխիքներ ներդնելու ուղղությամբ»: