Դուխներդ չի՞ հերիքում Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք․ Չախալյան
Իրավունք
19:06 04/12/2025
Հայաստան

Դուխներդ չի՞ հերիքում Նիկոլ Փաշինյանին ձերբակալեք․ Չախալյան

«Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել  Հայ առաքելական եկեղեցուն,որն այսօր ճնշման տակ է, աննախադեպ ճնշման տակ։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Սրբազանին, Միքայել Սրբազանին։ Շնորհակալ եմ Աստծուն, որ նման սրբազաններ ունենք, մեր եկեղեցին նման սրբազաններ ունի»,- այս մասին Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով հերթական դատական նիստի ավարտին հայտարարեց քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը։

Դատավորը հորդորեց՝ ելույթը թողնել դեկտեմբերի 9-ին։ Իրավիճակը լարվեց,  Չախալյանը, սակայն, խոսքը  շարունակեց․

 «Ուղղակի, մի  հարց ունեմ  դատախազներին՝   եթե 3 հոգու խոսքի հիմքով, անձնական խոսակցության հիմքով հնարավոր է անձինք ձերբակալել և կալանավորել, ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առնվազն 30 000 հոգի խոսում է, որ Նիկոլ Փաշինյանը վաճառել է Արցախը։ Եթե իմ պարագայում պայթեցված ավտոբուս չկա,   տուժող չկա, նրա դեպքում կա Արցախի փաստը, կա150 000 հոգի արտագաղթած արցախցիների փաստը։ Ես  ուզում եմ հասկանալ՝ դուխներդ  չի՞ հերիքում Նիկոլ Փաշինյանին ձերբակալել, ստուգեն նրա Պանամայի հաշիվները, դուխներդ չի՞ հերիքում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder