Խիստ ծանր հիվանդությունները հանած՝ բոլորը պետք է զորակոչվեն բանակ. Գեղամ Նազարյան
Հասարակություն
11:21 04/12/2025
Հայաստան

Խիստ ծանր հիվանդությունները հանած՝ բոլորը պետք է զորակոչվեն բանակ. Գեղամ Նազարյան

«Պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումից հետո ավելի խիստ պետք է լինել նրանց նկատմամբ, ովքեր տարբեր եղանակներով փորձում են ազատվել զինվորական ծառայությունից»,-ԱԺ-ում «Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա նշեց, որ առանձին դեպքերում խիստ ծանր հիվանդությունները հանած, բոլորը պետք է զորակոչվեն բանակ. «Իրենց համար կգտնվի այն տեղը, որտեղ կարող են իրականացնել այդ ծառայությունը»։

Նազարյանը նաև նշեց, որ ՊՆ-ն պետք է ԿԳՄՍ նախարարության հետ վերանայի դպրոցներում «Ռազմագիտություն» առարկայի ծրագիրը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խիստ ծանր հիվանդությունները հանած՝ բոլորը պետք է զորակոչվեն բանակ. Գեղամ Նազարյան