Դեկտեմբերի 7–8-ին լեռնային շրջաններում և Վայոց ձորում սպասվում է ձյուն
Հասարակություն
08:01 04/12/2025
Հայաստան

Դեկտեմբերի 7–8-ին լեռնային շրջաններում և Վայոց ձորում սպասվում է ձյուն

Դեկտեմբերի 7–8-ին հանրապետության լեռնային շրջանները հատկապեա կենտրոնական հատվածները և Վայոց ձորը վերջապես կառնեն երկար սպասված «ձյան կարոտը»։

Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

Դեկտեմբերի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկն առանձին շրջաններում, 8- ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին կնվազի 2-5 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի  4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում է անձրև։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեկտեմբերի 7–8-ին լեռնային շրջաններում և Վայոց ձորում սպասվում է ձյուն