Ես անկեղծորեն որևէ ցանկություն չունեմ մեկնաբանելու տիկին Զախարովային. Արթուր Հովհաննիսյան
Քաղաքական
11:12 05/12/2025
Հայաստան

Ես անկեղծորեն որևէ ցանկություն չունեմ մեկնաբանելու տիկին Զախարովային. Արթուր Հովհաննիսյան

««Ստիպում է ցենզուրայի ենթարկել» մեկնաբանությունը տեղին չէ ընդհանրապես։ Վարչապետը երեկ արձագանքել է այդ հարցին, մեզ համար Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ։ Մենք տարբեր մարդկանց միջոցով, ովքեր ծանոթ են հոգևորականների հետ, պատարագի վերաբերյալ ճշտումներ են իրականացնում և մենք ըստ այդմ որոշում ենք մասնակցել այդ պատարագին, թե ոչ»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով հրապարակումներին, որ ԱԱԾ-ի միջոցով ճնշումներ են գործադրվում հոգևորականների վրա՝ պատարագների ժամանակ չհիշատակել Գարեգին Երկրորդի անունը։

Ըստ Հովհաննիսյանի, կախված հարցից, թե «տվյալ հոգևորականը կիսում է եկեղեցու նորոգման օրակարգը, ըստ այդմ, որոշում է կայացվում մասնակցել, թե չմասնակցել այդ պատարագին։

«Ցենզուրայի, ստիպելու, ճնշելու մասին որևէ խոսք չի կարող լինել»,-հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը։

ՔՊ-ականը վստահեցրեց, որ ԱԱԾ-ն չի գնում և խնդրում, այլ տարբեր մարդիկ կարող են գնալ, որոնց մեջ նաև ԱԱԾ-ականներ կարող են լինել։

Պատասխանելով հարցին, թե ինչու են իշխանությունները հիծշել 7 տրավա գործը և այն դրել Արշակ սրբազանի դեմ հարուցված գործի հիմքում՝ հովհաննիսյանը նշեց, որ իշխանությունները չեն հիշում, այլ իրավապահները։

ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց նաև նախօրեին ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Զախարովայի՝ բանակցությունների նյութերի հրապարակման անթուլատրելիության մասին հայտարարությանը, և նշեց. «Ես անկեղծորեն որևէ ցանկություն չունեմ մեկնաբանելու տիկին Զախարովային, եթե համարժեք տիկին Զախարովային մեր արտաքին գերատեսչության ներկայացուցիչները արձագանքելու անհրաժեշտություն գտնեն, կարձագանքեն»։

ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ լրագրողներին հորդորեց հարցերը տալ ԱԺ օրակարգից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես անկեղծորեն որևէ ցանկություն չունեմ մեկնաբանելու տիկին Զախարովային. Արթուր Հովհաննիսյան