«Հրապարակ». Խառնակչությունը դարձել է դիվանագիտական աշխատանքի մասը
Օրվա մամուլ
08:39 05/12/2025
Հայաստան

«Հրապարակ». Խառնակչությունը դարձել է դիվանագիտական աշխատանքի մասը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու հարցը Փաշինյանի համար իդեաֆիքս է դարձել։ Որոշ տեղեկություններով, նա անգամ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին է հանձնարարական իջեցրել՝ աշխատանք տանել ՀԱԵ թեմական առաջնորդների հետ, փորձել նրանց ինչ-ինչ շահագրգռությունների դիմաց իշխանության կողմը բերել։

Ասում են, որ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Նրան խոստացել են կաթողիկոսի պաշտոնը։ Հովնան արքեպիսկոպոսը Վեհափառի հրաժարականը պահանջող 10 ուխտադրուժ եպիսկոպոսներից է, նա նոյեմբերի 23-ին ընդունելության է արժանացրել  Մկրտչյանին, ճոխ ընթրիքով պատվել դեսպանին։ Խառնակչությունը, փաստորեն, դարձել է դիվանագիտական աշխատանքի մասը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder