Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մահացել է ճապոնական ծագմամբ ամերիկացի հայտնի դերասան Քերի-Հիրոյուկի Տագավան
Ճապոնական ծագմամբ ամերիկացի դերասան Քերի-Հիրոյուկի Տագավան, որը հայտնի էր «Վերջին կայսրը», «Mortal Kombat» և «Գեյշայի հուշագրությունները» ֆիլմերում իր դերերով, մահացել է 75 տարեկան հասակում։ Լուրը հայտնում է Deadline-ը՝ հղում անելով նրա ընտանիքին։
Տագավան մահացել է կաթվածից հետո առաջացած բարդություններից հինգշաբթի առավոտյան Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում, շրջապատված իր երեխաներով։
Դերասանը հանրությանն առավել հայտնի է որպես չար կախարդ Շան Ցունգ՝ «Mortal Kombat» ֆրանշիզայի տարբեր տարբերակներում։
Տագավայի կինոդեբյուտը տեղի է ունեցել Բեռնարդո Բերտոլուչիի 1987 թվականի «Վերջին կայսրը» ֆիլմում, որը արժանացավ ինը Օսկարի։
Հրապարակումը նշում է, որ դրան հաջորդեցին մի շարք նշանակալի դերեր մեծ բյուջե ունեցող ֆիլմերում, որոնցից շատերը ուսումնասիրում էին ասիական և արևմտյան մշակույթների հատման կետը։ Դրանց թվում են «Պերլ Հարբորը», «Կապիկների մոլորակը», «Գեյշայի հուշագրությունները» և «47 Ռոնինները»։ Այս դերերից շատերում դերասանը օգտագործել է իր արևելյան մարտարվեստի հմտությունները։
2015 թվականին Տագավան դարձավ ուղղափառ և մկրտվեց Մոսկվայում՝ Բոլշայա Օրդինկայի վրա գտնվող Աստվածածնի եկեղեցում՝ ստանալով մկրտության՝ Պանտելեյմոն անունը։