«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի պատասխանատուն կտուգանվի աղբ այրելու համար. ԲԸՏՄ
Տնտեսություն
18:21 05/12/2025
Հայաստան

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի պատասխանատուն կտուգանվի աղբ այրելու համար. ԲԸՏՄ

Այսօր սոցիալական ցանցում հրապարակված «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից աղբի այրման վերաբերյալ տեսանյութի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

«Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հարակից տարածքում կենցաղային և սպառման թափոններ այրող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների սանմաքրման խմբավար-պատասխանատու անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որի հիմքով կնշանակվի վարչական տուգանք՝  200.000 ՀՀ դրամի չափով»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder