Դեկտեմբերի 5-ին ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են
Տնտեսություն
09:13 05/12/2025
Հայաստան

Դեկտեմբերի 5-ին ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են

ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 5-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 379.5 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ աճելով 0.0283 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի վաճառքի միջին գինը՝ 383.73 դրամ է:

Փոխանակման կետերում դոլարի առքը 381 դրամ է, վաճառքը՝ 384։

Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 438.47 դրամ, իսկ վաճառքի դեպքում
միջին գինը 449.5։

Փոխանակման կետերում եվրոյի առքը 443 դրամ է, վաճառքը՝ 447։

Ռուբլու առքն էլ կազմում է 4.84 դրամ, վաճառքի դեպքում միջին գինը՝ 5.10 է։

Փոխանակման կետերում ռուբլին գնվում է 4.9 և վաճառվում 5.00 դրամով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder