Ջրարջի արկածները Վերջինիա նահանգի ալկոհոլային խանութներից մեկում. Հարբած կենդանուն հայտնաբերել են զուգարանում
Հասարակություն
10:45 05/12/2025
Աշխարհ

Ջրարջի արկածները Վերջինիա նահանգի ալկոհոլային խանութներից մեկում. Հարբած կենդանուն հայտնաբերել են զուգարանում

Վիրջինիա նահանգի Հանովեր քաղաքի ալկոհոլային խմիչքների խանութի աշխատակիցները շաբաթ օրը ցնցված էին. աշխատանքի գալով՝  նրանք հայտնաբերեցին, որ ջրարջը թալանել էր խանութը՝ խմելով տարատեսակ խմիչքներ, հիմնականում լիկյորներ։

BBC-ի փոխանցմամբ, ավազակին գտել են հարբած ու անգիտակից վիճակում՝ զուգարանակոնքի և աղբամանի միջև փռված։

Կենդանիների վերահսկողության աշխատակից Սամանտա Մարտինը «կասկածյալին» տեղափոխել է Հանովեր շրջանի կենդանիների պաշտպանության և ապաստարան՝ հարցաքննության։

Մի քանի ժամ քնելուց հետո կենդանին սթափվել է, նրա վրա վնասվածքի որևէ նշան չեն գտել։  Ջրարջն անվտանգ կերպով վերադարձվել է վայրի բնություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder