Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավունք
18:47 05/12/2025
Հայաստան
Գյումրիում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը՝ ձերբակալվել․ ՔԿ
Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ճշգրտմանը, թե արդյո՞ք Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը են ձերբակալվածները, ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն ասաց՝ նշված անձիք ձերբակալված չեն։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder