Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանին շատ ավելի թշնամական երկրներից էլ են «խորհուրդներ» տալիս. Մամիջանյան
«Ադրբեջանն անընդհատ իր շանտաժային քաղաքականությամբ նաև փորձելու է Հայաստանին դրդելու նոր զիջումների»,- խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, ավելին՝ արագացնելու է այն ադրբեջանական օրակարգի սպասարկման դրույթները, որոնք ադրբեջանական իշխանությունների և նրանց տարբեր ներկայացուցիչների կողմից անընդհատ հնչում են։
Ճեպազրույցին ներկա նույն խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, շարունակելով գործընկերոջը, նշեց. «Այդպես է լինում, երբ Հայաստանի անունից իբր բանակցողը Հայաստանի արդար պահանջները, Հայաստանի արդար հետաքրքրությունները չի բարձրաձայնում, մենակ թե Ադրբեջանին չջղայնացնի։ Այդպիսով, առաջանում է վակում, որն Ադրբեջանը միշտ պատրաստ է լցնել կեղծ պահանջներով։ Հայաստանը չի հնչեցնում արդար պահանջները՝ արցախցիների ետ վերադարձի, արցախցիների իրավունքների վերաբերյալ ու դա ձևավորում է բանակցային վակում, որը միշտ լցվում է Ադրբեջանի կեղծ պահանջներով»։
Մամիջանյանը նաև նշեց, որ հայության ճնշող մեծամասնությունը որևէ կասկած չունի, թե ում հրահանգներն է կատարում Նիկոլ Փաշինյանը. «Այստեղ արդեն մայորի մակարդակ չէ, իրեն ոնց որ ավելի բարձր, բայց շատ ավելի թշնամական երկրներից էլ են «խորհուրդներ» տալիս»։