Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Արշակ սրբազանի կալանավորումից հետո, հաջորդ փուլով Փաշինյանն անցնելու է Կաթողիկոսի կալանքի հարցին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն իր պլանի իրագործման վերջին փուլին է մոտենում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արշակ սրբազանի կալանավորումից հետո, հաջորդ փուլով Փաշինյանն անցնելու է Կաթողիկոսի կալանքի հարցին, քանի որ վերջինս չի պատրաստվում զիջման գնալ:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է իր կողմը անցած, Կաթողիկոսին դավաճանած Սրբազանների թիվն ավելացնել, ովքեր պետք է նաև հայտարարեն Կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին՝ հանուն եկեղեցու, հոգևոր կյանքի նորոգման:
Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ իրավապահներն աշխատում են այդ ուղղությամբ ու առաջիկայում պետք է Կաթողիկոսին տանեն կալանքի: Կհարցնեք՝ ինչ հիմքով… Կարևոր չէ, գլխավորն այն է, որ Վեհափառ հայրապետը հայտնվի մեկուսացման մեջ, որից հետո արդեն համացանցում կհայտնվի նրա հրաժարականի տեքստը: Եվ ամենևին էական չէ՝ այդ նամակը իրական կլինի, թե ֆեյք: Գլխավորը՝ կլինի Գարեգին Բ-ի անունից հրաժարականի տեքստ, և Կաթողիկոսի հեռացման պրոցեսը կսկսվի:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս դեկտեմբերի 3-ին գրել էր, որ իշխանությունը հետ չի կանգնում կաթողիկոսին հեռացնելու իր նպատակից: Եվ որ առաջին պլանում Արշակ սրբազանի նկատմամբ ճնշումներն են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։