Գյումրիում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը՝ ձերբակալվել․ ՔԿ
Իրավունք
18:47 05/12/2025
Հայաստան

Գյումրիում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը՝ ձերբակալվել․ ՔԿ

Գյումրիում զանգվածային անկարգություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը ձերբակալվել են: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ճշգրտմանը, թե արդյո՞ք  Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը են ձերբակալվածները, ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն ասաց՝ նշված անձիք ձերբակալված չեն։

 
Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրիում 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 2-ը՝ ձերբակալվել․ ՔԿ